ԿԸՀ գործառույթը չէ, և կոռեկտ չէ այդ մասին խոսել․ Մուկուչյանը՝ հանրաքվե ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

կըհ

ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հարցին՝ եթե ՀՀ նախագահը ստորագրի ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հանրաքվե անցկացնելու մասին նախագիծը, այդ դեպքում ե՞րբ կանցկացվի բուն հանրաքվեն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է, որ ժամկետների մասով ոչինչ ասել առայժմ չի կարող։

«Ընդամենը կարող եմ նշել, որ օրենքում ամրագրված է իրավական դրույթ, որով սահմանված է ժամկետի սկիզբ և ավարտ՝ 50-65 օր։ Թե որ օրը կնշանակվի, նշանակվում է ՀՀ նախագահի կողմից․ սա ԿԸՀ գործառույթը չէ, և կոռեկտ չէ այդ մասին խոսել», - ասել է Մուկուչյանը։