20 տոկոսով դպրոցների ֆինանսավորումը նվազեցնելու մասին լուրը կեղծ է․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

դպրոց

ԿԳՄՍ-ն հերքել է մամուլում տարածված 20 տոկոսով դպրոցների ֆինանսավորումը նվազեցնելու մասին լուրը։

«Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:

Դպրոցների ֆինանսավորումը չի նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է ոչ միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված, այլև այն դպրոցներում, որտեղ ուսուցչի 1 դրույքի դիմաց վճարը ցածր է եղել 108.8 հազար դրամից, այն բարձրացել է և հավասարվել 108.8 հազար դրամի՝ պահպանելով դրանից բարձր փաստացի դրույքաչափը:

Այս պահին դպրոցների ֆինանսավորումն իրականացվում է ըստ սահմանված կարգի»։