Վարդենյաց լեռնանցքը, Ապարան-Նիգավան ճանապարհը, Լարս փակ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների (բուք է և ձյուն) միջհամայնքային ավտոճանապարհները: Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Բավրայի անցակետի մոտ (բուք է) կան կուտակված ավտոմեքենաներ:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է: Սարավան-«Զանգեր» հատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։