Քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանին փոխարինել է Գագիկ Ջհանգիրյանի փեսան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

քննչական

Հունվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի պաշտոնից Ջոն Ֆարխոյանի ազատվելուց հետո նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Անրի Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ի պաշտոնական կայքէջից։

Նշենք, որ Անրի Վարդանյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Անրի Վարդանյանը 2018 թվականից եղել է ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան պետը։