ՀՀ էկոնոմիկայի նախարարը հորդորում է սեղմ ժամկետներում քննարկել սպանդի կազմակերպման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

ֆիննախարարություն

Էկոնոմիկայի նախարարը խորհրդակցություն է անցկացրել սպանդանոցների հիմնման և վերազինման փուլերի վերաբերյալ։

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ Տիգրան Խաչատրյանը հորդորել է հանդիպման մասնակիցներին հնարավորինս սեղմ ժամկետներում համատեղ քննարկումներ իրականացնել սպանդի կազմակերպումից մինչև բնակչությանը անվտանգ մսամթերք մատակարարելու շղթայում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, հավաքագրել եղած հարցերի պարզաբանումներն ու հստակեցումները։ Նախարարը հույս է հայտնել, որ ներկաների համակարգված աշխատանքի, լավագույն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հասնել մի կետի, որտեղ եղած հարցերի մեծ մասը կարգավորված լինի։