Արագածոտնի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

նորնշանակումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզպետի տեղակալին ազատել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով ՝ Գառնիկ Աթանեսյանին 2020 թվականի փետրվարի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Աթանեսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի հունիսի վերջից: