Արարատի մարզում անասնագոմ է հրդեհվել. 20–ից ավելի կենդանիներ են սատկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

.

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի Իսահակյան փողոցի 23 հասցեում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել, իսկ անասնագոմում էլ կան անասուններ: Այս ամսին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջներն ու գյուղացիները, մարելով կրակը, անասնագոմում հայտնաբերել են սատկած 5 հատ կով, 8 հատ ցուլ, 1 հատ հորթ, 1 մայր խոզ, 7 հատ խոճկորներ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզպետարանի ներկայացուցիչը, որը սակայն հայտնել է, որ մարզպետարանը եթե օգնի՝ «քարը տրաքի» մոտ 100 հազար դրամով, մինչդեռ տուժած քաղաքացին կրել է 25-30 մլն դրամի վնաս ու ոչ միայն կորցրել է անասուններ, այլև անասնագոմի տանիքում պահեստավորված մոտ 800 հակ խոտ: