Սերժ Սարգսյանի ամբողջ խարդախությունից մնացել է մի բեկոր, չենք հանդուրժելու որևէ կեղծիք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

«Այս Սահմանադրական դատարանը իրականում պետք է անձեռմնխելիության հիմքով պաշտպաներ նախկինների բոլոր արածները։ Սա է այս ՍԴ-ի դերը»,-  այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։

«Չենք գտել այլ տարբերակ հարցը օրենքի սահմաններում խորհրդարանում լուծելու համար, թե չէ կանեինք։ Ինչո՞ւ չենք գնացել այդ ճանապարհով,  որովհետև դա իրավաբանորեն խոցելի էր։ Մենք չենք ուզում, որ սա ստվերի ամբողջ խորհրդարանը, թե՛ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության աչքերում»,- ասել է Իգիթյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։