ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված է Արցախի ներքին գործերով. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Արմեն Գրիգորյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հրապարակային հավաստիացումներին, թե ՀՀ իշխանությունները չեն խառնվում Արցախի ներքին գործերին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ նրա քեռին՝ Մովսես Հակոբյանը, Արցախում շատ ակտիվ են։ Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։

Մի քանի օր առաջ էլ հանդիպել է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի զինակից Ալեքսանդր Քանանյանին, ով վերջերս հացադուլ էր անում Քարվաճառում։ Քայլը քաղաքական էր՝ ուղղված Արայիկ Հարությունյանի դեմ, ում անունը ՀԷԿ-աշինության հետ է կապվում։ Քանանյանը, ըստ մեր աղբյուրի, հանդիպումից հետո պարծեցել է, որ ներքաղաքական հարցեր են քննարկել, եւ իրենք ունեն Գրիգորյանի աջակցությունը։

Վերջինս հանդիպել է նաեւ Արցախի ԿԸՀ նախագահի հետ։ Այս անգամ եւս Դանիել Իոաննիսյանն ու «Թրանսփերենսին» Արցախում դիտորդություն կանեն։ Ինչո՞ւ է ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված Արցախի ներքին գործերով։

Բանն այն է, որ Արցախի ընտրությունները Փաշինյանի առաջնահերթություններից են։ Հենց այս գործառույթն էլ ամրապնդել է Գրիգորյանի դիրքն ԱԽՔ-ի պաշտոնում, որից զրկվելու վտանգավոր եզրագծին էր 2 տարի շարունակ։ Հիմա իշխանությունների քաղաքական հակառակորդներին է «պատին ծեփում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում