Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է անասնագոմը, անկել են 5 կով, 8 ցուլիկ, 1 հորթ, 1 խոզ, 7 գոճի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հրդեհ

Փետրվարի 7-ին՝ ժամը 14:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ավշար գյուղում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավշար գյուղի Իսահակյան փողոցի տներից մեկի անասնագոմում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 18:55-ին: Այրվել են անասնագոմը (ամբողջությամբ` մոտ 140 քմ ) և 800 հակ անասնակեր: Անկել են 5 կով, 8 ցուլիկ, 1 հորթ, 1 խոզ և 7 գոճի: