ՍԴ երկու դատավորներ վաղաժամ թոշակի կգնան. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

սդ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի երկու դատավորներ կարող են ստեղծված իրավիճակում օգտվել վաղաժամկետ թոշակի գնալու հնարավորությունից:

Նրանք հասկանում են, որ եթե Սահմանադրական հանրաքվեով իրենց լիազորությունները դադարեցվեն, իրենք կզրկվեն և՛ ՍԴ անդամի աշխատավարձից, և՛ դրան հավասարեցված թոշակից: Նրանք, սակայն, նման շռայլության չեն կարող գնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: