Կոտրել են Ֆեյսբուքի Ինստագրամ, Թվիթեր էջերը,գրառում թողել, թե Ֆեյսբուքը ևս կարելի է կոտրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ֆեյս

BBC-ն հաղորդում է, որ հաքերների խումբը ժամանակավորապես կոտրել են Facebook ընկերության Twitter և Instagram սոցիալական հարթակները։

OurMine անվան տակ գործող խումբը Twitter-ում և Instagram-ում նաև գրություն է թողել, որում ասվում է․ «Կարելի է կոտրել անգամ Facebook-ը»:

«Ողջո՛ւյն, մեր անունը OurMine է: Անգամ Facebook-ը կարելի է կոտրել, բայց նրանց անվտանգությունն ավելի լավն է, քան Twitter-ինը»,- գրել են հաքերները և հայտնել, որ  այդ կերպ ցույց են տվել կիբեռխոցելիությունը:

2019-ին նույն խումբը կոտրել էր նաև ԱՄՆ Ազգային ֆուտբոլի լիգայի թիմերի տասնյակ հաշիվներ: 

1