Ընդունելու պահից անցել է 40 ժամ, բայց թղթերը ԱԺ-ից չեն հասել Նախագահական․ Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24New

ռուբեն

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովում Սահմանադրությունը փոխելու գործընթացին՝ որակելով այն որպես խայտառակ հակադեմոկրատական փաստ։

«Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից [նախաձեռնության մուտքագրում] մինչև մոտ 20:00 [քվեարկություն])։ Բայց դա էական չէ։ Էականն ու հետաքրքիրն այն է, որ ընդունելու պահից անցել է շուրջ 40 ժամ, բայց թղթերը ԱԺ-ից այդպես էլ չեն հասել Նախագահական։

Փաստորեն, Բաղրամյանի մի մայթից մյուսը մի թղթապանակ անցկացնելը շատ ավելի դժվար իրագործելի գործողություն է քայլականների համար, քան Սահմանադրություն փոխելը»,-նշել է նա: