Բելառուսի 27-ամյա քաղաքացին մանկական տակդիրներով բարձված բեռնատարով կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Կորզան Վորոնցովը իր վարած Iveko մակնիշի AN 5149-4 համարանիշի բեռնատարով Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և բախվել երկաթե արգելապատնեշներին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վարորդին և վիրավոր ուղևորին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։