Անցած շաբաթ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 190 անգամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

սահման

Փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: