Ադրբեջանը թող ընդունի Արցախի անկախությունը, դրանից հետո ինչ ուզում է թող քննարկի․ Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

արմանաբովյան

«ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադաձել է Ժնևում կայացած բանակցությունների մասին ԱԳՆ հայտարարությանը։ Նա դիմում է ներկայացրել Արտգործնախարարին՝ խնդրելով տրամադրել մանրամասներ, թե ինչ հիմնական թեմաներ են քննարկվել հանդիպման ընթացքում։

«Քանի որ բոլորը զբաղված են նոր քաղաքական տրենդով, այսինքն` «ուշագնաց» քննարկում են ակնկալվող հանրաքվեի արդյունքները, եկեք չմոռանանք, թե «ինչու եք հավաքվել»։
Խոսքը վերջին բանակցային զարգացումների մասին է` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Ես ուշադրություն կդարձնեի մի շատ կարևոր դրույթի վրա, խոսքը «հումանիտար ասպեկտի» մասին է, որի մասին շատ հպանցիկ ասաց մեր ԱԳՆ-ն։

Կներեք, իսկ հստակ ինչ է ենթադրում «հումանիտար» քայլերի տրամաբանությունը, եթե դա նշանակում է ինչ-որ տարգետային խմբերի փոխայցելության ծրագրեր, ապա դա ինչ-որ տեղ հասկանալի է (չնայած ես չեմ հավատում այսպիսի ֆորմատի արդյունավետությանը` մի շարք օբյեկտիվ հանգամանքների պատճառով), բայց եթե օրինակ քննարկվում են տարբերակներ հայերի և ադրբեջանցիների միասնական բնակավայրերի ինչ-որ ծրագրեր, ապա կրկին վերհաստատեմ իմ դիրքորոշումը առ այն, որ դա չափազանց վատ և վտանգավոր միտք է, քանզի այս տիպի նախագծերը անպայման ունենալու են շատ ծանր հետևանքներ ղարաբաղյան հիմնախնդրի գլոբալ փիլիսոփայության համար ։ Կրկնեմ` յուրաքանչյուր այս կարգի ծրագիր դանդաղեցված ռումբ է Արցախի Հանրապետության ինքնիշխանության և լիարժեք անկախության համար։ Խնդրեմ, թող Ադրբեջանը անվերապահորեն ընդունի Արցախի Հանրապետության լիարժեք անկախությունը և նոր դրանից հետո ինչ ուզում է թող քննարկի Արցախի իշխանությունների հետ։
Սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այս տիպի ասեկոսեները շրջանառվում են մամուլում և, ըստ էության, մենք չունենք հստակ փաստեր, որ նմանատիպ քննարկումներն ընթանում հայկական ԱԳՆ-ի կողմից։ Զերծ մնալով տարատեսակ դավադրության տեսություններից`ուղարկում եմ հարցում ԱԳՆ, որ ի վերջո գոնե հասկանանք, թե ուր ենք մենք շարժվում»։

դիմում