Թաիլանդում զինծառայողը մարդկանց ուղղությամբ կրակ է բացել․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Թաիլանդ

Թաիլանդում Նախոն Ռաչասիմա քաղաքում զինծառայողը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

Պատահարի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Կան բազմաթիվ տուժածներ։

 Bangkok Post-ի տվյալներով՝ ոճրագործը կրակահերթի վայրից թաքնվել է մեքենայում։ 
 Արտակարգ դեպքի վերաբերյալ մանրամասներ առայժմ հայտնի չեն։