Քննարկվել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առանցքային ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ՀՀԼիբանան

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ դեսպան Վահագն Աթաբեկյանի առաջին հանդիպումը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նորանշանակ նախարար Նասսիֆ Հիթթիի հետ:

Դեսպանը նախարարին փոխանցեց ՀՀ արտգործնախարարի շնորհավորական ուղերձն ու ջերմ մաղթանքները:

Քննարկվեցին հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առանցքային ուղղությունները և նախանշվեցին առաջիկա օրակարգային ծրագրերը: