Յուրի Գագարինի՝ Հայաստանում պահված կաբրիոլետն աճուրդի է հանվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Գագարինի մեքենա

Մոսկվայում աճուրդի են հանել այն ավտոմեքենան, որով երթևեկել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը:  Այս մասին հայտնել է ռուսական Zvezda TV-ն։

Խոսքը ЗИЛ-111В մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինը ժամանել է Կրեմլ, երբ վերադարձել է տիեզերագնացությունից:  

Зил-111В ավտոմեքենան եզակի մոդել է, թողարկվել է ընդամենը 12 օրինակով: Այդ մեքենաներից մեկը սովետական իշխանությունը նվիրել է Ֆիդել Կաստրոյին: Յուրի Գագարինը Зил-111В  ավտոմեքենայով երթևեկել է միայն մեկ անգամ` 1961թ. ապրիլի 14-ին:

Այդ օրվանից հետո կաբրիոլետը երբևէ չեն ներկել և չեն փոխել անվադողերը: Ընդ որում ավելի քան կես դարի ընթացքում մեքենայի վազը կազմել է 35 հազար կմ: Այս բոլոր տարիներին  մեքենան կանգնած է եղել Հայաստանում` հատուկ նշանակության ավտոտնակներից մեկում, որտեղ տեղափոխվել է Իրանի շահին դիմավորելու համար:

Ավտոմեքենայի աճուրդը կկայանա փետրվարի 15-ին, Մոսկվայի «Հին ժամանակներ» ավտոսրահում: