Չեմ կարծում՝ 650 000 քվե ստանալը դժվար է. մարդը գիտի՝ իր քվեով է իշխանություն ձևավորվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

«Իշխանությունը բացարձակ մտավախություն չունի հանրաքվեին նախկինների մասնակցությունից»,- 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցապնդմանը, թե հանրաքվեի քարոզչությունը բաց պատուհան է ՀՀԿ-ականների համար, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Մեր հարցին, թե իշխանություններին կհաջողվի՞ մոտ 650 հազար քվե ստանալ՝ Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար, պատգամավորն արձագանքեց․ «Չեմ կարծում՝ 650 հազար քվե ստանալը դժվար լինի, քանզի մարդիկ գիտեն՝ իրենց քվեով է իշխանություն ձևավորում»։

Մանրամասները՝ տեսանյութում։