Կոթի գյուղում այրվել է տներից մեկի տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

հրդեհ այրվել.

Փետրվարի 8-ին, ժամը 13:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոթի գյուղի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:48-ին, մարվել՝ 15:03-ին: Այրվել է տան տանիքից մոտ 10 քմ հատված: