Ճամբարակում «ԿռԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 600 մետր գլորվել ձորը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վթար

Փետրվարի 9-ին՝ ժամը 16։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Ճամբարակի ՃՇՇ-ի «ԿռԱԶ» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ` Արամ Հ., ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մարտական հաշվարկով տեղափոխել Ճամբարակի ԲԿ:

1
1