Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 908-ի, վարակված է մոտ 40 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

կորոնավիրուս3

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը կազմել Է 40 171, մահաբեր վախճան Է արձանագրվել 908 դեպքում։ Այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել Է 3062-ով, մահաբեր դեպքերինը՝ 97-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 91 մարդ:

Երկրի մայրցամաքային մասից դուրս՝ Չինաստանի տարածքներում արձանագրվել Է նոր թոքաբորբով հիվանդության 64 հաստատված դեպք. 36-ը՝ Հոնկոնգում՝ մեկ մահաբեր վախճանով, 10-ը Մակաոյում, 18-ը՝ Թայվանում:

Երկրի հիվանդանոցներում ներկայում բուժընթաց Է անցնում գրեթե 35 հազար մարդ, 6,5 հազար հիվանդի վիճակը գնահատվում Է ծանր: Հիվանդության առկայության կասկածի պատճառով երկրի բուժհիմնարկներում հսկվում Է գրեթե 187,5 հազար մարդ. 3,3 հազար հոգի առողջացել է և դուրս գրվել:

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար հատկացվել Է ավելի քան 10 միլիարդ դոլար, փետրվարի 9-ին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտնել Է, որ կազմակերպության աշխատակիցների առաջավոր խումբը մեկնել Է Չինաստան՝ չինացի գործընկերներին օգնություն ցույց տալու։