Ավստրալիայի արևելքում հեղեղումներ են, մարդկանց տարահանում է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

sidnej

Սիդնեյի մի շարք արևմտյան արվարձաններում և Նոր Հարավային Ուելսի նահանգի արևելյան ծովեզերքին տարահանում Է հայտարարվել տեղատարափ անձրևների, սաստիկ քամու և հեղեղումների պատճառով: Հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Հեղեղումների սպառնալիքի տակ են հայտնվել նահանգի բնակավայրերը՝ Սիդնեյ, Փորտ Մակքուոր, Քոֆս Հարբոր, Մուրբանք, Չիպինգ Նորթոն, Միլփերա, Փիթ Թաուն Բոթոմս, Ռիչմոնդ Լոուլենդս, որտեղ սկսվել Է բնակիչների տարահանում:

Տարածաշրջանում չի աշխատում շուրջ 60 դպրոց, մոտավորապես 150 հազար տուն մնացել Է առանց Էլեկտրականության, ճանապարհները մասնակիորեն փակ են: Սաստիկ քամու եւ առատ տեղումների պատճառով Սիդնեյում մի շարք շրջաններ են հոսանքազրկվել քաղաքի հյուսիս-արեւմուտքում եւ արեւելյան ափին, ավելի քան 87 հազար տուն մնացել Է առանց լույսի:

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ Ավստրալիայի Պետական օդերեութաբանական բյուրոյի կանխատեսման համաձայն՝ ամբողջ շաբաթվա ընթացքում առատ տեղումները կշարունավեն, սպասվում են սաստիկ քամի, կարկուտ։