Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

դժվարանցանելիճանապարհներ

Փետրվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է (Զանգերի հատված) բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով։

Կոտայքի տարածաշրջանի՝ Չայնիի հատվածում և Ռյա Թազա-Ծիլքար ավտոճանապարհին գետնաբուք է։

Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: