Վահագն Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վահագ

Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գործում ներգրավված է որպես կաշառք տվող, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ ստացող: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Վերմիշյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր, իսկ Ջոն Ֆարխոյանի դեպքում դատարանը կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, և վերջինս ազատ էր արձակվել։

ՀՀ ՔՕ համաձայն (312 հոդված, 3-րդ մաս)՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: