Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News  

Կարապետ Չալյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մեկնարկային գոտեմարտում մրցեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենի հետ և 11:2 հաշվով պարտության մատնեց նրան:

Ըմբշամարտի Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: