28-ամյա երիտասարդը կատարել է հերթական գողությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ոստիկանություն

Փետրվարի 7-ին՝ ժամը 13.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ակունք գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայից գողացել են մարտկոցը:
Ստացված տեղեկություններն իրացնելիս Կոտայքի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Բյուրեղավան քաղաքում ապրող 28-ամյա մի տղամարդ, որը ժամը 17.00-ին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է գողոնը:
Նա բացատրությամբ հայտնել է, որ նմանատիպ գողություններ է արել նաև Ակունք, Կաթնաղբյուր և Արամուս համայնքներում:
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 1-ին տղամարդը հարմարեցված գործիքով բացել է Արամուս գյուղի Ջրմուղի փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի շարժիչի կափարիչը և գողացել մարտկոցը։ Բացահայտվել են, հունվարի 20-ին Կաթնաղբյուր գյուղում նույն եղանակով կատարված երկու այլ գողություններ ևս։
Քննությունը շարունակվում է։