Իդլիբում 5 թուրք զինվորական է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News  

Սիրիա

Սիրիայի Իդլիբ քաղաքում կառավարական ուժերի օդային հարձակման ժամանակ սպանվել է 5 թուրք զինվորական։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով թուրքական զորաջոկատի 5 զինվորական է սպանվել ևս 5-ը՝ վիրավորվել է։

10 օր առաջ ևս Իդլիբում սիրիական օդուժի ռմբակոծության ժամանակ սպանվել էր 5 թուրք զինվորական։