Ալավերդում հետընթաց անելիս 60-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 82-ամյա տատիկին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վրաերթ

Փետրվարի 7-ին՝ ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնություն է ստացել 82-ամյա Նինա Առաքելյանը, և, ըստ նրա որդու ցուցմունքի՝ մայրը վնասվածքները ստացել էր փողոցում ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Փետրվարի 7-ին՝ ժամը 20։00-ին, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմանում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը։

«Նիսան Մուրանոյի» 60-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:

Փետրվարի 7-ին՝ ժամը 20.55-ի սահմանում, 82-ամյա Նինա Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։