ԼՀԿ-ն առաջարկում է չծառայած, 27 տարին լրացած, հետախուզվող քաղաքացիներին համաներում տալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News  

Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր նախաձեռնություն է ներկայացրել, ըստ որի ՀՀ վարչապետին առաջարկվում է, 27 տարին լրացած հանրապետությունում չգտնվող և զինված ուժերում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3647 քաղաքացիների նկատմամբ  համաներում կիրառել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնք Մարուքյանը։  

«Հիմա 3647 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման, եթե անգամ նրանք հայտնաբերվեն, ապա չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ զինապարտության տարիքն անցել է և նրանք պետք է գան և բանտ նստեն»,- նշել է Մարուքյանը։

 Ըստ պատգամավորի՝  նրանցից շատերը բազմաթիվ պատմությունների պատճառով են լքել հայրենիքը։

 Մարուքյանի դիտարկմամբ՝ համաներման արդյունքում 7 հազար մարդ կմնա, որոնց 27 տարին  չի լրացել և կգան ու կծառայեն։

«Մենք կարող ենք ասել, որ սա առաջին և վերջին անգամ ենք անում։ Խոսքը չի վերաբերում մինչև 27 տարեկաններին, ովքեր դեռ կարող են գալ և ծառայության անցնել բանակում»,-ասել է նա։