38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

բազմազավակմայր

Այսօր՝ փետրվարի 10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Նա կշռում է 4 կգ 550գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, էլի երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։