Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի դիվանագիտական աշխատողի օրվա միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ՄհերԳրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում մասնակցել է դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական ելույթով: Այս մասին տեղեկացնում են «Արմենպրեսս»-ին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Փոխվարչապետը շնորհավորել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործունեության մեջ: