Արայիկ Հարությունյանը ներկայացրել է դաշինքի թեկնածուների ցանկը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

արայիկ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ներկայացրել է «Ազատ հայրենիք-ՔՄԴԿ» քաղաքական դաշինքը և այդ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցանկը:

Դաշինքին, բացի «Ազատ հայրենիքից», մաս են կազմում նաև «Արցախի հանրապետական», «Արցախի ազատություն», «Շարժում-88» և «Արցախի արմենական» կուսակցությունները, որոնց ներկայացուցիչները ևս ընդգրկված են կուսակցության նախընտրական ցուցակում: Նախընտրական դաշինքը գլխավորում է Արայիկ Հարությունյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: