Ո՞ր դեպքում ԼՀԿ-ն հանրաքվեի արդյունքները կբողոքարկի ՍԴ-ում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Մարուքյան

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ցանկանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո դրա արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում:

ԼՀԿ-ն այս մտադրությունը կկարողանա իրականացնել, եթե հանրաքվեի մասնակցության տոկոսը ցածր լինի, և իշխանությունները չկարողանան համախմբել իրենց կողմնակիցներին: Իսկ եթե սահմանադրական փոփոխությունների անցկացման լեգիտիմությունը որևէ կասկած չհարուցի, ԼՀԿ-ն դժվար թե գնա նման քայլի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: