Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրության փոփոխությունների հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

«Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»,- ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նշենք, որ, հիմք ընդունելով նախագահի՝ ապրիլի 5-ին սհմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, ԿԸՀ, ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն, մշակել է ժամանակացույց: