Սահմանադրական փոփոխությունների «Այո՛» շտաբը կգլխավորի Սուրեն Պապիկյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Սուրեն

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո՛» շտաբը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, բուն հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին:

Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 6 դատավերների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։