Ժողովուրդը պետք է որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Ո՞վ է ասում, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է։ Ես չեմ հիշում, որ ընդդիմությունից որևէ մեկն ասած լինի։ Այս մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ունի նման համոզմունք, Աղազարյանն ասել է, թե համաձայն չէ վերջինիս հետ․

«Ես ընդամենը կասեմ, որ համաձայն չեմ նրա հետ։ Մենք չենք ասել, որ ժողովուրդը փոփոխություններ է ուզում, մենք ասել ենք, որ ժողովուրդը հեղափոխություն է իրականացրել, որը պետք է լինի ամբողջական և համապարփակ։ Հանրաքվեից ավելի բարձր ակտ ես չեմ պատկերացնում։ Այսպես կոչված՝ ժողովուրդն ա տղան, և ժողովուրդը պետք է որոշի՝ ինչպես իրացնել իր իշխանությունը»։