Քաբուլում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ, զոհվել՝ 5-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

քաբուլ

Քաբուլի համալսարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի:

Ինչպես տեղեկացնում է TOLOnews-ը, զոհվածների թվում կա երեք զինծառայող և երկու քաղաքացիական անձ։

Մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ:

Տեղեկությունը հաստատել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։