«Ռոման» պատրաստ չէ 23 միլիոն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա իտալական ակումբից։

Մայրաքաղաքայինները չեն պատրաստվում 31-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 23 միլիոն եվրո․ դա «Արսենալի» հրաժարագինն է։

Անգլիական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերում Հենրիխ Մխիթարյանը տեղ չունի և «Արսենալը» ամռանը կփորձի վաճառել ֆուտբոլիստին։

Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։