Մարտին Սկորսեզեն պատմել է իրեն երիտասարդ տարիներին ոգևորած Հայկ Մանուկյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն վերջերս տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր մասնագիտության ընտրության հարցում իրեն ոգեշնչած հայազգի Հայկ Մանուկյան մասին, որը կինոյի գծով պրոֆեսոր էր Նյու Յորքի համալսարանում:

Սկորսեզեն նշել է, որ «Մանուկյանը դասախոսության ժամանակ այնպիսի կրքով ու էներգիայով էր խոսում կինոյի մասին, որ ասես յուրատեսակ քարոզիչ լիներ»: Այս մասին ռեժիսորը խոսել է Rolex.org կայքի պատրաստած ռեպորտաժում։

«Եվ հենց այդ պահին ես, կարելի է ասել, դարձա կուլտի անդամ: Նրա անունը Հայկ Մանուկյան էր: Նա իրոք ոգեշնչում էր մեզ: Նա մեր սրտերում իսկական կրակ վառեց: Դա կյանքումս երբևէ ստացած ամենաթանկագին նվերներից էր»,-իր մտքերով կիսվել է տաղանդաշատ ռեժիսորը: