Թուրքիան լրացուցիչ ծանր տեխնիկա է ուղարկել Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Իդլիբ

Թուրքիան շարունակում է զորք կուտակել թուրք-սիրիական սահմանին։  Տանկերից և զինտեխնիկայի այլ միավորներից բաղկացած ավտոշարասյունը շարժվել է դեպի Հաթայ նահանգ, որը սահմանամերձ է Սիրիային։ 

Ըստ թուրքական աղբյուրի՝ դրանք տեղակայվելու են Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ այժմ բախումներ են տեղի ունենում Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև։ Գրել է Ermenihaber-ը։ 

Ըստ  Reuters գործակալության՝  ուղարկված զինտեխնիկան, ինչպես նաև զինվորական անձնակազմը, նպատակ ունի ոչ միայն կանխնել Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը, այլև կանգնեցնել Սիրիայից Թուրքիա շարժվող հազարավոր փախստականների հոսքը:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 10-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող ևս 5-ը վիրավորվել էին։ Իսկ փետրվարի 3-ին կառավարական ուժերի հետ բախումներում սպանվել էր ևս 7 թուրք զինծառայող։