Լուսառատի ամբուլատորիայի հանդեպ հարուցված վարչական վարույթից պարզվել են հանգամանքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

առողջապահությանևաշխատանքիտեսչականմարմին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լուսառատի ամբուլատորիայի հանդեպ հարուցված վարչական վարույթից պարզված զննումների արդյունքները։

«Հիմք ընդունելով 2020թ․ հունվարի 15-ին հայկական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված հաղորդման ընթացքում քաղաքացի Մ․Մ․-ի և նրա երեխայի հանդեպ ցուցաբերված բուժօգնությանը և սպասարկման որակին վերագրվող խնդիրները՝ հունվարի 29-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հարուցել է վարչական վարույթ Լուսառատի բժշկական ամբուլատորիայի հանդեպ։ ՀՀ ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի բժշկական սպասարկման վերահսկողության բաժնի աշխատակիցները զննում են իրականացրել Լուսառատի բժշկական ամբուլատորիայում։

Թոք-շոուի ընթացքում հնչել են գնահատականներ, թե տվյալ անձի և նրա երեխայի հանդեպ բժշկական օգնությունը պատշաճ որակի չի եղել, անտեսվել են նրա մոտ առկա մի շարք առողջական խնդիրներ։

Մինչդեռ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաղորդման ընթացքում հնչած խնդիրները մասամբ են համապատասխանում իրականությունը։

ԱԱՏՄ վարչական վարույթի ընթացքում զննումների արդյունքներով պարզվել է, որ Մ․Մ․-ի բժշկական քարտում առկա են գրառումներ և իրականացված մի շարք լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներ՝ (կրծքագեղձի սոնոգրաֆիա, փոքր կոնքի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիա), լաբորատոր հետազոտության արդյունքներ (թիրեոտրոպ հորմոն, պրոլակտին հորմոն)։ Ընդ որում՝ հետազոտությունների մի մասը կատարվել է երևանյան հաստատություններում։

Առկա են նաև Վեդու բուժկենտրոնում կատարված ռենտգեն հետազոտության, որովայնի և կոնքի խոռոչի համալիր սոնոգրաֆիայի, էլեկտրոսրտագրության արդյունքներ, արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտության, արյան հետազոտության բժշկական ձևի հետադարձ ուղեգրերի կտրոններ, ինչպես նաև ամբուլատորիայի կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրված դեղատոմսերի ձևաթղթեր։

Միաժամանակ, արձանագրվել է, որ երեխայի ամբուլատոր քարտում ևս առկա են անվճար և արտոնյալ պայմաններով դեղատոմսերի ձևաթղթեր։ Սակայն բժշկական հսկողության ամբուլատոր քարտը լրացված է եղել թերություններով։ Դրանում առկա հետազոտությունների ձևաթղթերում ևս հայտնաբերվել են խախտումներ և թերություններ, որոնց հիման վրա կազմվել է զեկուցագիր։ (Լուսառատի բժշկական ամբուլատորիա) ՀՈԱԿ-ին տրվել է կարգադրագիր՝ արձանագրված խախտումները վերացնելու նպատակով