Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին Վերսալում համերգ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Վերսալ

Հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները կհնչեն ապրիլի 24-ին ֆրանսիական Վերսալի թագավորական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ Վերսալի թագավորական տաճարի կայքի այդ քաղաքն այն վայրը կդառնա, «որտեղ հնարավոր կլինի հայ ժողովրդի ձայնը լսել երաժշտության միջոցով, որը նրա բազմադարյա պատմության խորհրդանիշն է»:

Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստրիգ Սիրանոսյանի (թավջութակ) ու Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր) կատարմամբ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։