Նիժնի Նովգորոդում ՀՀ հյուպատոսությունը կգլխավորի Աղասի Ալեքյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

Ռուսական Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվավոր հյուպատոսություն կբացվի: Դիվանագիտական կառույցը կգլխավորի քաղաքի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանը։ Այդ մասին գրում է «Rusarminfo»-ն:

«Հայկական կողմն այդ պաշտոնում արդեն ներկայացրել է նրա թեկնածությունը: Աղասի Ալեքյանի թեկնածությունն այժմ տարբեր գերատեսչություններում համաձայնեցման փուլում է, ՌԴ ԱԳ նախարարությունը հաստատել է այդ պաշտոնւմ Ալեքյանին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը, ապա հավելել, որ ռուսական կողմը սպասում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի աշխատանքը սկսելու մասին հայկական կողմի որոշմանը։