Մայթերի երթևեկելի հատվածները մաքուր չեն, պատրաստվում ենք ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

մարության

Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ վերջին օրերին տեղացած ձյան հետևանքով քաղաքում տիրող իրավիճակին:

«Գոհ եմ, թե ինչպես են մաքրված փողոցների երթևեկելի հատվածը, իսկ մայթերը՝ ոչ: Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի գնումների ժամանակ պատրաստվում է ձեռք բերել մայթերը ձնից և սառույցից մաքրող տեխնիկա»:

Այն որ մայթերի երթևեկելի հատվածները մաքուր չեն, Մարությանը մեկնաբանում է, որ այդ ամենի պատճառը մաքրման աշխատանքներ իրականացնող համայնքային կազմակերպության նոր լինելն է։ 

Նա վստահեցրեց, որ հաջորդ տարի նույն ժամանակահատվածում հարցը լուծված կլինի, քանի որ գնումներով արդեն իսկ պատրաստվում են գնել համապատասխան տեխնիկա: