Արթուր Ալեքսանյանը հաղթել է թուրք մարզիկին ու դուրս եկել ԵԱ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտում հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

97 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 7:1 հաշվով հաղթանակ է տարել թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ

Ալեքսանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 67 կգ քաշային կարգում 3։1 հաշվով Շվեդիայի ներկայացուցիչ Օսկար Էլրանդսոնին հաղթել է Հայաստանի մարզիկ Կարլեն Ասլանյանը և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեի հետ:

72 կգ քաշային կարգում հայ ըմբիշ Մալխաս Ամոյանը 1։5 հաշվով պարտվել է Խորվաթիայի ներկայացուցիչ Դոմինիկ Էտլինգերին։

60 կգ քաշային կարդում Գևորգ Ղարիբյանը 9:1 հաշվով հաղթել է բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին: