Դատախազությունը Մարուքյանին սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին հայտնել էր, որ փետրվարի 6-ի արտահերթ նիստից հետո սպառնալիքներ է ստացել ու ստանում։ Այդ կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Գլխավոր դատախազությունը հաղորդումը ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Գրությանն ընթացք է տրվելու Քրեական դատավարության օրենսգրքի 180 (հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում) և 181 (հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին,2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին) հոդվածի հատկանիշներով: