Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է գրել ապրիլի 5-ի հանրաքվեի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

փաշինյան

«Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին»:

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ Այո, 
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝ 
Իր վաղվա օրվան ժպիտով նայող, 
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո, 
Ոչ մի հրոսակ որ չխուսափի, 
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը Այո եմ ասում, 
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի, 
Երկար տարիներ դավերով բազում, 
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:
 
Այո եմ ասում Նոր Հայաստանին, 
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ: 
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք, 
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ, 
Իր ապագային ժպիտով նայող, 
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ: