Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ «Արսենալ». The Sun

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

.

Հայաստանի աղգային ընտրանու և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է վերադառնալ «Արսենալ»,այս մասին հայտնում է The Sun-ը:

Հայ ֆուտբոլիստի վերադարձը տեղի կունենա, եթե զինագործները չնվազեցնեն նրա համար պահանջվող հրաժարագինը: «Ռոման» չի պատրաստվում 31-ամյա ֆուտբոլիստի համար վճարել «Արսենալի» պահանջած 20 մլն ֆունտ ստերլինգը (23 մլն եվրո):

Իտալական ակումբը սեպտեմբերի Մխիթարյանին վարձակալել է անգլիական ակումբից, իսկ վարձակալման պայմանագիր ավարտվում է ամռանը: Զինագործները, որոնց հետ նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին, ցանկանում են Մխիթարյանի տրանսֆերը վաճառել ամռանը: